Բաժիններ՝

«Կգան լավագույն ժամանակները». Հենրիխ Մխիթարյան

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վերջերս վերականգնվել էր վնասվածքից, բայց չէր հայտնվել Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Բերնլիի» հետ խաղի (0:0) հայտացուցակում, Թվիթերում լավատեսական հաղորդագրություն է հրապարակել:

«Մեզ սպասվում են լավագույն ժամանակները: Շարժվում ենք առաջ: Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար»,- գրել է Մխիթարյանը:

Հոկտեմբերի 31-ին «Բերնլիի» հետ հանդիպումից 1 օր անց, հայ ֆուտբոլիստը միայնակ մարզվել է ակումբի մարզաբազայում: Ավելի վաղ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն վստահություն էր հայտնել, որ կիսապաշտպանը ժամանակի ընթացքում կադապտացվի անգլիական ֆուտբոլին և կցուցադրի որակյալ խաղ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31