Վերին Լարսի անցակետում ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ռուսներ են ձերբակալվել
Ռուս-վրացական սահմանին ձերբակալվել են Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի 3 բնակիչներ, որոնք փորձում էին մեկնել Սիրիա՝ միանալու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը։
Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Հյուսիսային Օսիայի սահմանային վարչությանը։
Նշվում է, որ երիտասարդները ձերբակալվել են Վերին լարսի անցակետում՝ Անվտանգության դաշնային ծառայության և ՆԳՆ-ի համատեղ գործողությունների արդյունքում։
Ձերբակալվածներն ընդունել են իրենց մեղքը և պատմել իրենց մտադրության մասին։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասի և 208-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (օտարերկրյա պետության տարածքում զինված հակամարտությանը մասնակցելու նախապատրաստություն)։
Երեքն էլ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանից են։ Նրանք ԴԱԻՇ-ի հավաքագրողների հետ ծանոթացել են համացանցի միջոցով։