«Սուտ խոսելու մոնոպոլիան» ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանինն է. Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանն Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին մեղադրեց «սուտ խոսելու մոնոպոլիան» սեփականացնելու մեջ:

Հ.Բագրատյանը մի քանի ցուցանիշ ներկայացրեց խաղողի, բանջարեղենի, կարտոֆիլի և այլ ապրանքների արտադրության ծավալի վերաբերյալ՝ հայտարարելով, որ ԱՎԾ-ն կեղծ թվեր է հրապարակել և ուռճացրել իրավիճակը: «Հիմա, նոր կառավարությունը ճշտո՞ւմ է այս թվերի իսկությունը»,- հետաքրքրվեց Հ.Բագրատյանը: Ըստ նրա` գյուղատնտեսության նոր նախարարի հայտարարությունը, թե այս տարի խաղող 2 անգամ քիչ է մթերվել՝ ճիշտ չէ, իրականությունն այն է, որ ոչ թե քիչ է մթերվել, այլ անցած տարվա թիվն է կեղծ ներկայացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31