
Հալեպի բլոկադան. ՄԱԿ-ի դեսպանորդը ցնցված է ապստամբների գործողություններից

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ «շոկի է մատնվել ու ցնցված» նրանից, որ Հալեպում ապստամբները որպես թիրախ են ընտրում քաղաքացիական բնակչությանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին 48 ժամի ընթացքում Հալեպի արևմտյան մասում հրթիռային հարվածներին զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակիչներ, հայտնել է դե Միստուրան:
Նրա խոսքով՝ նման գործողությունները կարող են ճանաչվել ռազմական հանցագործություններ:
Ուրբաթ օրը ապստամբները սկսել էին հարձակումները՝ նպատակ ունենալով ճեղքել կառավարական զորքերի բլոկադան Հալեպի արևելյան շրջաններում:
Շուրջ 275 հազար մարդ արգելափակված է քաղաքի արևելյան հատվածում մի քանի ամիս շարունակ: