 
                        Դիարբեքիրի քաղաքապետերը կալանավորվել են
 
                                    Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն, ովքեր հոկտեմբերի 25ին ձերբակալվել էին Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող
հետաքննության շրջանակում, կալանավորվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դատարանի կողմից կալանավորման վճռում ասվում է, որ Քըշանաքը և Անլըն մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ»: Դիարբեքիրի քաղաքապետերի ձերբակալության հարցի առնչությամբ իրենց մտահոգությունն են ահտյնել Միացյալ
Նահանգները, Եվրամիությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        