Բաժիններ՝

Ռուսական թթու դրած կաղամբ՝ նախատատիկի բաղադրատոմսով. ավելի լավը չեք գտնի

Թթու դրած կաղամբը համեղագույն վիտամինացված ուտեստ է: Այն միկրոէլեմենտների (կալցիում, մագնիում, ֆոսֆոր, նատրիում, կալիում, քլոր), A, C, PP, E, H և B խմբի վիտամինների և թաղանթանյութի արժեքավոր աղբյուր է:

Թթու դրած կաղամբ՝ խնձորով

Բաղադրիչները.

1. Կաղամբ – 3 կգ
2. Գազար (մեծ) – 1 հատ
3. Կանաչ խնձոր – 2-3 հատ
4. Աղ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը.

1. Կաղամբը բարակ կտրատել, խնձորը և գազարը քերել: Աղ անել:

2. Լավ խառնել, սեղմել ձեռքերով, որպեսզի կաղամբը հյութ արտադրի:

3. Բանկաները լցնել կաղամբով, սեղմել և թողնել սենյակային ջերմաստիճանում 40 ժամ՝ խմորման համար:

4. Որպեսզի կաղամբը սպիտակ և խրթխրթան ստացվի, պետք է ապահովել խմորման գազերի դուրս գալը: Դրա համար պետք է բանկաների մեջ դնել փայտի կտորներ:

5. Խմորման գործընթացի ավարտից հետո կաղամբը տեղավորել սառնարանում: 2-3 ժամ հետո կարելի է օգտագործել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։