Բաժիններ՝

Միայն Samsung-ում չէ, որ պայթում են մարտկոցները. ինչպե՞ս՝ հարցրեք NASA-ին

Samsung-ի թողարկած Galaxy Note 7 հեռախոսների մարտկոցների պայթյուններն իսկական շոկ առաջացրին: Սակայն պարզվում է, որ մարտկոցի գերտաքացման պատճառով միայն այս ընկերության թողարկած սարքավորումը չէ, որ պայթել է:

2016 թվականի հունիս ամսին NASA-ի լաբորատորիաներից մեկում պայթել է RoboSimian ռոբոտը (տես՝ այստեղ.): Հետաքրքիր է այն, որ NASA-ն ռոբոտի պայթյունի տեսագրությունը հրապարակել է միայն օրերս:

Այս ռոբոտն աշխատում էր 96 մարտկոցանոց համակարգով, որոնք էլ դարձել էին պայթյունի պատճառը:

Նախագծի հեղինակ Բրեթ Քենեդին նշում է, որ կա վարկած, ըստ որի՝ վնասվել է մարտկոցներից մեկը, ինչն էլ խաթարել է համակարգի բնականոն աշխատանքը:

RoboSimian ռոբոտը նախատեսված էր պատահարների ժամանակ փրկարարական աշխատանք կատարելու համար: Այն շարժվում էր 4 մեխանիկական ոտքերի վրա, կարողանում էր բարձրանալ աստիճաններով և բացել դռները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս