Բաժիններ՝

Եթերային յուղերը՝ կյանքի բոլոր դեպքերի համար

Եթերային յուղի ընդամենը մեկ կաթիլը կարող է փոխարինել կենցաղային քիմիայի ամբողջ զինանոցին։ Sovremennayalady.ru կայքը գրում է, որ թարմ և բնական միջոցներ կարող են պատրաստել բոլորը. ընդամենն անհրաժեշտ է մի քանի խորամանկություն իմանալ։

1. Օդը թարմացնող միջոց։ Պատրաստելու համար անհրաժեշտ է 50 մլ ջուր, քառորդ թեյի գդալ բերգամոտի յուղ, 5 գդալ մեխակի և 5 գդալ կիտրոնի հյութ։ Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ավելացրեք մեկ բաժակ ջուր, ևս մեկ անգամ խառնեք։ Թողեք թրմվի 3 օր և օգտագործեք։ Բոլոր տհաճ հոտերը կանհետանան, իսկ օդը կդառնա թարմ և հաճելի։

2. Միջոց ցեցի դեմ։ Անհրաժեշտ է 7-8 կաթիլ լավանդայի, մեխակի, կիտրոնի և ռոզմարինի եթերային յուղ։ Բոլորը խառնեք շշի մեջ, պահարանն ազատեք իրերից։ Խառնուրդը քսեք թաց կտորին, դրանով մաքրեք պահարանը։ Այս «ախտահանումից» հետո կարող եք իրերը ետ դնել պահարանի մեջ։

3. Կոնդիցիոներ սպիտակեղենի համար։ Որոշ քիմիական միջոցներ կարող են ալերգիա առաջացնել։ Դրանից խուսափելու համար կարող եք տնային կոնդիցիոներ պատրաստել՝ կես լիտր ջուրը խառնեք մեկ բաժակ քացախի հետ. գերադասելի է օգտագործել 10 տոկոսանոց քացախ։ Ավելացրեք 250 գրամ կերակրի սոդա։ Ավելացրեք 5 կաթիլ լավանդայի և խորդենու յուղ, լավ խառնեք։ Կոնդիցիոները պատրաստ է։ Լվանալիս ավելացրեք 60 մլ կոնդիցիոներ։

4. Թարմացնող միջոց կոշիկի համար։ 2-3 ճաշի գդալ սոդան խառնեք թեյի ծառի, անանուխի, ռոզմարինի և լավանդայի եթերային յուղերի հետ։ Խառնուրդը դրեք գուլպայի մեջ և տեղավորեք կոշիկի մեջ՝ թողնելով ամբողջ գիշեր։ Հաճելի հոտը կպահպանվի հաջորդ օրվա ընթացքում։ Կարող եք պրոցեդուրան կրկնել՝ ըստ անհրաժեշտության, ցանկության դեպքում՝ նաև ամեն օր։

5. Փափկեցնող միջոց մազերի համար։ 2 բաժակ եռացրած ջրին ավելացրեք կռատուկի, եղինջի և ձիագիի խառնուրդ։ Թեյի ծառի յուղ և 5 կաթիլ շալֆեյի յուղ ավելացրեք։ Թողեք թրմվի 30 րոպե։ Ավելացրեք 1/3 բաժակ խնձորի քացախ։

6. Լաքահանող միջոց։ Էվկալիպտի եթերային յուղով թրջեք բամբակը և դրեք բծի վրա։ Երբ բիծը կանհետանա, հագուստը մաքրեք յուղից։

7. Ամանները լվացող միջոց։ 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղը, կես լիտր ջուրը, երկու թեյի գդալ գլիցերինը և 2 ճաշի գդալ 9 տոկոսանոց քացախը, 10 կաթիլ կիտրոնի յուղը, 10 կաթիլ գրեյպֆրուտի յուղը խառնեք։ Խառնեք բոլոր բաղադրիչները և լցրեք պլաստիկե տարայի մեջ։ Ամանները լվանալիս բավական է տաք ջրի մեջ 1 ճաշի գդալ այս խառնուրդից ավելացնել։

8. Ախտահանող միջոց։ Մի փոքր տաք կես լիտր ջրի մեջ ավելացրեք բերգամոտի, լավանդայի, սոճու, թեյի ծառի, գիհու և էվկալիպտի յուղ։ Խառնուրդով թրջեք կտորը, մաքրեք դրանով սանհանգույցը, խոհանոցը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս