Ինչպես վերջնականապես ազատվել ուտիճներից
Խավարասերների դեմ պայքարելը տհաճ, միևնույն ժամանակ՝ բարդ գործ է։ Այս նպատակով օգտագործվում են տարբեր միջոցներ, որոնք վաճառվում են խանութներում։ Սակայն դրանք օգտագործելիս անհրաժեշտ է առավելագույնս զգույշ լինել, քանի որ այդ միջոցները վտանգավոր քիմիական նյութեր են պարունակում։ Դրանք կարող են վտանգավոր լինել ձեր ընտանիքի և ընտանի կենդանիների համար։ Fithacker.ru կայքը գրում է, որ գոյություն ունի շատ պարզ միջոց, որը կօգնի մեկընդմիշտ ազատվել խավարասերներից։
Դրա համար անհրաժեշտ է 1 ձվի դեղնուց։ Դեղնուցը խառնեք 50 գրամ բորաթթվի հետ։ Խառնեք այնքան, մինչև ստանաք խիտ խառնուրդ։ Խառնուրդից փոքր գնդիկներ պատրաստեք։ Թողեք, որ դրանք «հանգստանան» մեկ ժամ։ Ապա դրանք դրեք տան երևացող անկյուններում։ Խավարասերները կհայտնվեն, քանի որ նրանք հետաքրքրասեր են։ Նրանք մոտ կգան այս գնդիկներին՝ դրանց իրենց բեղերով դիպչելու համար։ Այդ պահին արդեն նրանք դատապարտված են, և չեն կարողանա զգուշացնել մյուս խավարասերներին։ Սկզբնական շրջանում ձեզ կարող է թվալ, թե այս մեթոդն այնքան էլ հաջող չէ, սակայն մի քանի շաբաթ անց կազատվեք բազմաթիվ խավարասերներից, իսկ որոշ ժամանակ անց առհասարակ կազատվեք այս խնդրից։ Վեց ամիս անց կարող եք կրկնել սա։
Հիշեք, որ այս գնդիկները վտանգավոր չեն ձեր ընտանիքի համար։ Բորաթթուն օգտագործվում է ախտահանման համար և թունավոր չէ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը