
Քիմ Քարդաշյանը Փարիզում կողոպուտի ենթարկվելուց հետո առաջին անգամ երևացել է հանրությանը

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը լույս հոկտեմբերի 3-ի գիշերը կողոպուտի զոհ էր դարձել Փարիզի հյուրանոցներից մեկում, առաջին անգամ հանրությանն է երեւացել պատահածից հետո: Ֆոտոմոդելի լուսանկարները հրապարակել է TMZ պորտալը:
Նշվում է, որ Քարդաշյանը Լոս Անջելեսում հանրության առջեւ է հայտնվել ռեալիթի շոու աստղ Ջոնաթան Չեբանի հետ: Ընկերները գնացել են սրճարան՝ պաղպաղակ ուտելու: Մակիաժի նկատմամբ իր հակումով հայտնի Քարդաշյանն օգտագործել Էր միայն շուրթերի փայլ:
Տեղի ունեցած կողոպուտից հետո Քարդաշյանը ժամանակավորապես հրաժարվել է սոցցանցերից օգտվելուց: Աստղը նաեւ չէր այցելում աշխարհիկ միջոցառումներին: