
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները

Դինամո մարզահամալիրում երկօրյա պայքարից հետո հայտնի դարձան ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները: 57 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Նարեկ Հովհաննիսյանը, իսկ արծաթե մեդալակիր դարձավ Գոռ Գրիգորյանը: 61 կգ քաշային կարգում լավագույնը Վոլոդյա Ֆրանգուլյանն է, իսկ երկրորդ տեղում Գարիկ Բարսեղյանն է: 65 կգ քաշայինում առաջին հորիզոնականում Նարեկ Սիրոնյանն է, նրան հաջորդում է Արտակ Հովհաննիսյանը: 70 կգ քաշային կարգում անպարտելի էր Խաչատուր Պապիկյանը, երկրորդ տեղում՝ Վալտեր Մարգարյանն է:
74 կգ քաշային կարգում եզրափակչում հաղթեց Գրիգոր Գրիգորյանը, իսկ երկրորդ տեղում Վարուժան Կաջոյանն է: 86 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Վահե Թամրազյանը, իսկ երկրորդը՝ Հովհաննես Մխիթարյանը: 97կգ առաջին տեղում Գեորգի Կետոևն է, իսկ երկրորդ տեղում Շամիր Աթյանը: Իսկ գերծանրա քաշում առաջին տեղում Լևան Բերյանիձեն էր, երկրորդում՝ Անդրանիկ Գալստյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցում էին մոտ 90 ըմբիշները: