Ռունին մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
Ինչպես հաղորդում է The Sun-ը, Ուեյն Ռունին մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», մինչև չգերազանցի լեգենդար Սըր Բոբբի Չարլտոնի ռեկորդը: Չարլտոնը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է 249 գոլի հեղինակ և 40 տարի է՝ հանդիսանում է ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն: Լեգենդի ռեկորդը խփելու համար Ռունիին մնում է դառնալ 4 գոլի հեղինակ:
31-ամյա հարձակվողը հիասթափված է այն բանից, որ կորցրել է տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Նախօրեին բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել էին նույնիսկ, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի կարող Ռունիին երաշխավորել տեղ հիմնական կազմում և դրա համար պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե վերջինիս ձեռնտու չի նման իրավիճակը: Սակայն Ռունին մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» և իր անունը թողնել ակումբի պատմության մեջ:
Հարձակվողի վիճակագրությունը վերջին խաղերում սփոփիչ չէ. սկսած օգոստոսի 14-ից նրան չի հաջողվում դառնալ գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը