Բաժիններ՝

Apple-ը ԱՄՆ-ի իշխանություններին տվյալներ է փոխանցում օգտատերերի մասին. WikiLeaks

Apple ընկերությունն իր սարքերի օգտատերերի մասին տվյալներ է փոխանցում ԱՄՆ-ի իշխանություններին հետաքննություններ անցկացնելու համար: Այս խոստովանությունը տեղ է գտել iPhone սմարթֆոններ արտադրող ընկերության փոխնախագահ Լիզա Ջեքսոնի էլեկտրոնային նամակում, որը նա գրել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթային: Ուղերձը, որը հոկտեմբերի 26-ին հրապարակվել է WikiLeaks կազմակերպության կողմից, թվագրված է 2015 թվականի դեկտեմբերի 20-ով. դրանում ասվում է, որ Apple-ը մտադիր է այդ պրակտիկան շարունակել ապագայում:

«Խնդրում եմ, նկատի ունեցեք, որ Apple-ը շարունակելու է աշխատանքն իրավապահ մարմինների հետ»,-ասված է Լիզա Ջեքսոնի՝ շրջակա միջավայրի պահպանության, քաղաքականության եւ սոցիալական նախաձեռնությունների գծով ընկերության փոխնախագահի նամակում: Այդ ուղերձը պատկանում է այն նամակների թվին, որոնք հաքերների կողմից հափշտակվել են Ջոն Փոդեսթայի էլեկտրոնային փոստից եւ փոխանցվել WikiLeaks-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս