20 հայտնի կանայք, ովքեր տարիքով մեծ են իրենց ընտրյալներից
Հարաբերությունները, որոնց դեպքում տղամարդը տարիքով փոքր է կնոջից, ընդունված է միանգամից պիտակավորել՝ որպես «սկանդալային» և «անհավասար»։ Սակայն հայտնիների շրջանում այսպիսի հարաբերություններն ավելի ու ավելի շատ տարածում են գտնում։ Marketium.ru կայքը ներկայացրել է 20 հայտնի կանանց, ովքեր տարիքով մեծ են իրենց ընտրյալներից։
1. Եվա Մենդես և Ռայան Գոսլինգ։ Տարիքային տարբերությունը 6 տարի է։ Եվա Մենդեսն ու Ռայան Ռոսլինգը միասին են 2011թ.։ Նրանք արդեն երկու դուստր ունեն:
2. Դեմի Մուր և Էշտոն Քատչեր։ Տարիքային տարբերությունը կազմում է 15 տարի։ Երկու դերասանները հանդիպել են 2003թ. ընդհանուր ընկերների երեկույթի ժամանակ։ Մինչև 2012թ. զույգն անբաժանելի էր։ Այսօր արդեն նրանք ամունալուծված են։
3. Գաբրիելա Յունիոն և Դուեն Ուեյդ։ Տարիքային տարբերությունը կազմում է 10 տարի։ Զույգն ամուսնացել է 2014թ.։
4. Դեբորա լի Ֆերնես և Հյու Ջեքման։ Տարիքային տարբերությունը 12 տարի է։ Ծանոթացել են 1996թ. ավստրալական հեռուստաշոուներից մեկի նկարահանման ընթացքում և միասին են արդեն 20 տարի։
5. Ջենիֆեր Լոպես և Կասպեր Սմարթ։ Տարիքային տարբերությունը 17 տարի է։ Զույգը մեկ բաժանվում է, մեկ միավորվում։ Նրանց բաժանման մասին լուրերը մամուլում վերջին անգամ հայտնվեցին 2016թ. ապրիլին։
6. Մադոննա և Տիմուր Սթիվենս։ Տարիքային տարբերությունը 29 տարի է։ Մադոննայի կողքին տղամարդիկ հաճախ են հայտնվում։ Տիմուր Սթիվենսի հետ նրա հարաբերությունները շարունակվեցին 3 տարի։
7. Սեմ Թեյլոր-Ջոնսոն և Արոն Թեյլոր-Ջոնսոն։ Տարիքային տարբերությունը 23 տարի է։ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ռեժիսորն ապագա ամուսնու հետ ծանոթացել է, երբ ինքը 42 տարեկան էր, իսկ տղան՝ 18։ Այսօր նրանք դաստիարակում են իրենց երկու դուստրերին։
8. Սյուզան Սարանդոն և Ջոնաթան Բրիկլին։ Տարիքային տարբերությունը 31 տարի է։ 37-ամյա Ջոնաթանը դերասանուհուց երիտասարդ է 31 տարով, սակայն դա զույգին ամենևին էլ չի անհանգստացնում։
9. Հոլի Բերի և Գաբրիել Օբրի։ Տարիքային տարբերությունը 9 տարի է։ Զույգը հանդիպել է 2005-2010թթ. ընթացքում։ Նրանք ընդհանուր դուստր ունեն։
10. Սանդրա Բալոկ և Ռայան Գոսլինգ։ Տարիքային տարբերությունը կազմում է 16 տարի։ Սանդրա Բալոկը քիչ է հայտնվում սկանդալների կենտրոնում․ Դա է պատճառը, որ նրա երկրպագուները զարմացան, երբ 2002թ. նա սկսեց հանդիպել Ռայանի հետ։
11. Միրա Սորվինո և Քրիստոֆեր Բեկաս։ Տարիքային տարբերությունը 14 տարի է։ Զույգը անոթացել է 2003թ.՝ երեկույթի ընթացքում։ Մեկ տարի անց նրանք ամուսնացան։
12. Շերիլ Քոուլ և Լիամ Փեյն։ Տարիքային տարբերությունը կազմում է 10 տարի։ 2015թ. դեկտեմբերին երգչուհին սկսեց հանդիպել One Direction խմբի լիդեր Լիամ Փեյնի հետ։
13. Մըրայա Քերի և Նիկ Քենոն։ Տարիքային տարբերությունը կազմում է 10 տարի։ Ամուսնացել են 2008թ.։ Երկու տարի անց լույս աշխարհ են եկել նրանց երկվորյակները։ Զույգին, սակայն, չհաջողվեց պահպանել հարաբերությունները, և նրանք ամուսնալուծվեցին 2014թ.։
14. Էմի Շումեր և Բեն Խանիշ։ Տարիքային տարբերությունը կազմում է 5 տարի։ Կատակերգական ժանրի դերասանուհին համատեղ կյանք է վարում Չիկագոյից կահույքի դիզայների հետ։
15. Վիվիկա Ֆոքս և 50 Սենթ։ Տարիքային տարբերությունը կազմում է 11 տարի։ Զույգի սիրո պատմությունը սկսվել է 2003թ. և երկար չի տևել։
16. Շակիրա և Ժերար Պիկե։ Տարիքային տարբերությունը կազմում է 10 տարի։ Արդեն 6 տարի է՝ երգչուհին ու իսպանացի ֆուտբոլիստը միասին են։
17. Քեմերոն Դիաս և Ջասթին Թիմբերլեյք։ Տարիքային տարբերությունը կազմում է 9 տարի։ Զույգը հանդիպել է 4 տարի, սակայն այժմ երկուսն էլ հարաբերություններ ունեն այլ անձանց հետ։
18. Ջուլիանա Մուր և Բարտ Ֆրենդլիխ։ Տարիքային տարբերությունը կազմում է 9 տարի։ Զույգ համատեղ երկու երեխա ունի։
19. Քեյթ Կորիկ և Ջոն Մոլներ։ Տարիքային տարբերությունը կազմում է 6 տարի։ Հայտնի լրագրողն ու ֆինանսիստն ամուսնացել են 2014թ.՝ երկու տարվա հարաբերություններից հետո։
20. Քեմերոն Դիաս և Բենջի Մեդեն։ Տարիքային տարբերությունը կազմում է 7 տարի։ Զույգը միասին է 2015թ.։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը