Բաժիններ՝

Օբամայի սրամիտ պատասխանը Թրամփի՝ «ԱՄՆ վատագույն նախագահ լինելու» թվիթին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերության Jimmy Kimmel Live հեռուստաշոուի ժամանակ կարդացել ու մեկնաբանել է իր հասցեին ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գրած թվիթները։

Տեսագրությունը հրապարակվել է հեռուստաշոուի YouTube-յան ալիքում։
Օբաման տեսանյութի վերջում կարդում է Թրամփի հաղորդագրությունը, որ միլիարդատերը գրել է իր մասին 2016թ. օգոստոսի 2-ին։

«Նախագահ Օբաման պատմության մեջ կմնա որպես Միացյալ Նահանգների պատմության մեջ վատագույն նախագահը»,- գրել էր հանրապետական թեկնածուն։

Դրան ի պատասխան՝ Օբաման ասում է. «Համենայն դեպս, ես պատմության մեջ կմնամ որպես նախագահ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս