Բաժիններ՝

Նախարարությունների թիվը Վրաստանում կարող է կրճատվել

Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան չի բացառում, որ երկրում նախարարությունների թիվը կարող է կրճատվել, հայտնում է«Գրուզիա օնլայնը»։

Լրագրողների հետ զրույցում Ջեջելավան խոսել է հնարավոր օպտիմալացման մասին։ Ինչ վերաբերում է նախարարների կաբինետի հնարավոր կադրային փոփոխությունների մասին, ապա, ըստ նրա, այդ մասին դեռ որոշում չի կայացվել։

«Այն, որ նոր կառավարությունը կներկայացվի նորընտիր խորհրդարանում, փաստ է։ Ինչ վերաբերում է կոնկրետ փոփոխություններին, դեռ որոշում կայացված չէ, սակայն ինձ հայտնի է, որ վարչապետն ու նրա թիմն աշխատում են այդ ուղղությամբ։ Խոսք է գնում նաև կառավարության օպտիմալ կառուցվածքի մասին։ Մենք պետք է ջանանք, որ մեր հարկատուների գումարները առավելագույնս օպտիմալ ծախսվեն»,- հայտարարել է վրացի նախարարը։

Հարցին՝ արդյոք սպասվում է նախարարության թվի կրճատում, Ջեջելավան ասել է, որ «սկզբունքորեն հնարավոր է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս