Բաժիններ՝

«Բավարիայի» ֆուտբոլիստ Ռենատու Սանշիշը հաղթեց Golden Boy-ը և դարձավ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

19-ամյա կիսապաշտպանը դարձավ առաջինը Պորտուգալիայից, ով նվաճեց այդ մրցանակը:

Երկուշաբթի Golden Boy մրցանակի հիմնադիր Tuttosport-ն ամփոփեց Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի համար Եվրոպայի մարզական լրագրողների կատարած քվեարկությունը: Մրցանակը ստացավ 19-ամյա Ռենատու Սանշիշը, ով գարնանը «Բենֆիկայից» 35 մլն եվրոյով տեղափոխվեց «Բավարիա», իսկ ամռանը Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձավ Եվրո-2016-ի հաղթող:

Նախորդ տարի Golden Boy մրցանակը ստացել էր «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտոնի Մարսիալը:

Մինչ այս, մրցանակը ստացել են Ռաֆայել վան դեր Վարտը (2003), Ուեյն Ռունին (2004), Լիոնել Մեսսին (2005), Սեսկ Ֆաբրեգասը (2006), Սերխիո Ագուերոն (2007), Անդերսոնը (2008), Ալեշանդրե Պատոն (2009), Մարիո Բալոտելին (2010), Մարիո Գյոթսեն (2011), Իսկոն (2012), Պոլ Պոգբան (2013) և Ռահիմ Սթերլինգը (2014):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31