Գալուստ Սահակյանը «բացահայտեց» ժողովրդի երազանքը, և՝ ոչ միայն

«Մենաշնորհը դա ցանկալի երևույթ է պետության համար: Դա բոլոր պետություններում է էդպես, բայց էդ մենաշնորհը պետք է իրական լինի, և ոչ թե այստեղ-այնտեղ ինչ-որ մի բան անելով՝ դարձնել մենաշնորհներ: Իհարկե, խնդիրներ կան, պետության մեջ ապրանքներ կան, որ մենաշնորհներով պետք է գնան: Եվ դա միայն Հայաստանում չէ: Այստեղ խնդիը ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ խնդիրը նա է, որ այդ մենաշնորհները ճիշտ առաջանան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` խոսելով մենաշնորհների, ներկրումների ազատության վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին:

Ըստ նրա` Կարեն Կարապետյանն իր ծրագիրն իրականացնելու համար և՛ ընդդիմության, և՛ իշխանության, և՛ հասարակության կարիքն ունի, և ծրագիրը բխում է դրանից. «Որևէ երևույթ պետության ներսում մեկ անձով, կամ տասն անձով առաջ չի գնում: Արդյունքները շատ շուտով կտեսնենք»:

Գ.Սահակյանը հույս հայտնեց, որ կառավարությունը կիրականացնի իր առջև դրված խնդիրները, և այն «կբազմացնի ապագա հնարավորությունները»: «Ես այն մարդկանցից եմ, որ ընդմիշտ ու հավիտյան հույս ունի, որովհետև Հայաստանը պետություն է, միջազգային արենայում միշտ առաջ պետք է քայլի»,- ասաց նա:

Ըստ նրա` թե՛ Հայաստանում, թե՛ որևէ այլ պետությունում կառավարության առաջին խնդիրներից է կոռուպցիայի դեմ պայքարը. «Մեզ համար դա նորություն է, որովհետև ժողովուրդն անընդհատ խոսում է դրա մասին, ու լավ կլինի, որ ինչ-որ գործեր բացվեն, եթե դրանք իրոք կան»:

Կարդացեք նաև

Գ.Սահակյանի կարծիքով` ժողովուրդը սովորաբար վարչապետներ, ԱԺ նախագահներ չի երազում ունենալ, այլ ուզում է կուշտ ապրել, իր որդիներին լավ պայմաններում տեսնել. «Ա՛յ սրա մասին է մեր ժողովրդի երազանքը»:

Անդրադառնալով ընտրություններից հետո Կարեն Կարապետյանի գործունեությանը` ԱԺ նախագահը նշեց.

«Երբ մեր թիմը հաղթանակի, կնստի, կորոշի՝ ո՞վ կլինի վարչապետ: Վարչապետը մեկն է լինում երկրում, ինչ-որ մեկը պիտի լինի: Իսկ ես, որովհետև նա ժողովրդի բարի մոտեցումները, ցանկությունները, նրա նկատմամբ եղած իղձերը, որ կան, ես կգնահատեի, որ ինքը շարունակական պրոցեսի մեջ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս