
«Ռեալը» չի կարողանում պայմանավորվել Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի ժամկետի վերաբերյալ

Ֆլորենտինո Պերեսը չի ուզում երկարաձգել պորտուգալացու պայմանագիրը 5 տարով:
Կրիշտիանու Ռոնալդուն և «Ռեալն» արդեն քննարկել են նոր պայմանագրի բոլոր դետալները, ներառյալ ֆուտբոլիստի աշխատավարձը, բայց պայմանագիրը մինչև հիմա ստորագրված չէ: Ինչպես հայտնի է դարձել The Mirror-ին, չլուծված է մնում պայմանագրի ժամկետի հարցը:
Ռոնալդուն ցանկանում է պայմանագրով իրեն կապել «Ռեալին» մինչև 2021թ., բայց Ֆլորենտինո Պերեսը և տնօրենների խորհուրդը պատրաստ են առաջարկել առավելագույնը 4 տարի:
Եթե պայմանագիրը ստորագրվի, ապա պորտուգալացու տարեկան աշխատավարձը կլնի 21 մլն եվրո:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրած 8 պաշտոնական խաղերում խփել է 4 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը