Բաժիններ՝

Ճապոնացիներն իրականից չտարբերվող համակարգչային աղջկա են ցուցադրել

Ճապոնացի դիզայներներ Տերույուկի եւ Յուկա Իշիկավաները CGI-անիմացիայի օգնությամբ ստեղծել են համակարգչային աղջկա՝ Սայային: Այս մասին հայտնել է CNet-ը:

Հոկտեմբերի սկզբին դիզայներները Սայայի օգտահաշիվը զետեղել են ճապոնական սոցցանցերում, ճշտելով, որ նա սովորում է ավագ դպրոցում: Օգտատերերի մեծամասնությունը չի կարողացել անիմացիոն մոդելը տարբերել իրական աղջկանից:

Ավելի ուշ Տերույուկի եւ Յուկա Իշիկավաներն օգտվել են ռոբոտատեխնիկայի բնագավառի պրոֆեսոր Մասահիրո Մորիի օգնությունից եւ կարողացել են աղջկան շարժման մեջ ցույց տալ 3D-անիմացիայի օգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31