Բաժիններ՝

««Չելսիի» միակ առավելությունը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, դա խաղն է սեփական մարզադաշտում». Անտոնիո Կոնտե

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անցկացվելիք խաղի սպասումներով, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, «Սթեմֆորդ Բրիջում»:

«Ես նայել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը «Լիվերպուլ» հետ, և դա երկու ուժեղ թիմերի ծանր խաղ էր, որոնք պայքարելու են չեմպիոնության համար մինչև վերջին տուրը: Դա տակտիկական փակ խաղ էր: Կիրակի նույնպես տակտիկական խաղ կլինի: Երբ խաղում են 2 լավ թիմ, ինչպիսին «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդն» են, ապա դա նորմալ է:

Միակ առավելությունը, որը մենք ունենք, դա խաղն է սեփական մարզադաշտում, սեփական երկրպագուների առջև: Աջակցելով մեզ՝ նրանք կարևոր դեր կխաղան կիրակնօրյա խաղում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31