Բաժիններ՝

«Մոուրինիոն դարձավ հերոս՝ ընդունել փոքր ակումբ և դարձնելով այն Անգլիայի չեմպիոն»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը հայտարարել է, որ «Չելսին» թոփ ակումբ դառնալու հարցում պարտական է «Կարմիր սատանաների» ներկայիս մարզչին:

««Չելսին» փոքր ակումբ է: Եվ կանգնած չէ այնպիսի հսկաների կողքին, ինչպիսին «Լիվերպուլն» ու «Արսենալն» են»,- այդ մասին ինձ ասել են իմ թիմի ավագ Ռոյ Քինը և «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս ֆուտբոլիստները, երբ ես նրանց հարցրի «Չելսիի» մասին:
Երբ ես հանդես էի գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, «Չելսի» գնվեց Ռոման

Աբրամովիչի կողմից և դարձավ աշխարհի ամենաուժեղ թիմերից մեկը:
Ժոզե Մոուրինիոն գլխավորեց «Չելսին» հենց իմ՝ Անգլիայից հեռանալուց առաջ: Նա դարձավ հերոս, ով ընդունեց փոքր ակումբ և դարձրեց այն Անգլիայի չեմպիոն վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ:

Մոուրինիոյին սիրում են «Չելսիում», նա կարող է լավ ընդունելություն ակնկալել կիրակի «Սթեմֆորդում», չնայած նա տանում է այնտեղ նոր թիմ՝ հաղթելու այն ակումբին, որը հեռացրեց իրեն 1 տարի առաջ»,- ասել է Ֆորլանը The National-ին:
Ֆորլանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 2002-2004թթ.:
«Չելսին» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին» կիրակի, «Սթեմֆորդ Բրիջում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս