
Պաշտոնական. «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Նեյմարի հետ մինչև 2021թ.

Բրազիլացին դարձավ 3-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում:
Ուրբաթ տեղը ունեցավ «Բարսելոնայի» հետ Նեյմարի նոր պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Գործարքը նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը: Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, կողմերը պայմանավորվել էին նոր պայմանագրի մասին դեռ ամռանը, և պակասում էր միայն ֆուտբոլիստի ստորագրությունը:
Ավելի վաղ Sport.es-ը հաղորդել էր, որ Նեյմարի աշխատավարձը կլինի տարեկան 16 մլն եվրո, ինչը կդարձնի նրան 3-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից հետո: Նեյմարը «Բարսելոնայի» կազմում է 2013 թվականից: Նա անցկացրել է 150 պաշտոնական խաղ և դարձել է 91 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը