Բաժիններ՝

«Գիտե՞ք` ինչու ես չեմ պատրաստվում փոխվել. ես 7 տարում 21 տիտղոս եմ նվաճել». Պեպ Գվարդիոլա

Չես կարող վիճել:
Ուրբաթ Գվարդիոլան ստիպված էր պատասխանել հարցերի «Բարսելոնայից» կրած խոշոր պարտությունից հետո խաղի ոճի հնարավոր փոփոխության մասին:

«Ես իսկապես մտածել եմ ոճը փոխելու մասին, բայց դա լավագույն որոշումը չէ: Ես չեմ փոխի: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև 7 տարվա ընթացքում ես հաղթել եմ 21 տիտղոս: Տարեկան 3 տիտղոս՝ այս ոճով խաղալիս:

Բայց եթե Դուք հավատում եք, որ ես կգլխավորեմ նոր թիմ, և արդեն 3 ամիս հետո բոլոր գործերը լավ կգնան, և թիմը 4:0 հաշվով կջախջախի «Բարսելոնային» «Քամփ Նոու» մարզադաշտում, թույլ չի տա Մեսսիին, Սուարեսին, Նեյմարին պահեր ստեղծել, և Ինիեստան վատ հանդիպում կանցկացնի, ապա դա այդպես չի լինի:
Ես լավն եմ, բայց ոչ այդքան: Եվ ոչ, ես չեմ պատրաստվում փոխվել»,- հայտարարել է Գվարդիոլան, ում խոսքերն է մեջբերում Independent.ie-ն:
8 տուրերից հետո Գվարդիոլայի թիմը կիսում է առաջին տեղն «Արսենալի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս