
Մխիթարյանը հիասթափված է, որ «Ֆեներբախչեի» հետ խաղում չի հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցնում հիասթափությունը՝ կապված Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեներբախչեի» հետ խաղում (4:1) մեկնարկային կազմում չընդգրկվելու հետ: Հայ ֆուտբոլիստը վստահ է, որ պատրաստ էր խաղադաշտ դուրս գալ, գրում է The Times-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է ԱՊԼ-ի 5 խաղերին՝ մի քանի խաղ բաց թողնելով վնասվածքի պատճառով, որը նա ստացել է Հայաստանի հավաքականի կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը