Բաժիններ՝

Սիրիայի գրոհայինները մեկ օրում 45 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

Սիրիայում մեկ օրում գրանցվել է հրադադարի խախտման 45 դեպք: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:

«Մեկ օրում գրանցվել է  կրակոցի 45 դեպք` ապօրինի զինված խմբավորումների կողմից Հալեպում, Դամասկոսում եւ Համայում»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Հաղորդվում է, որ զինված խմբավորումները, որոնք հայտարարել էին ռազմական գործողությունների դադարի մասին, ականանետերով եւ այլ զենքերով կրակ են բացել Հալեպի թաղամասերից մեկի, Հարաստայի, Դումայի, Ջաուբարի բնակելի շրջանների, ինչպես նաեւ Դամասկոսում տեղակայված կառավարական զորքերի ուղղությամբ»,- նշված է կայքում:

ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ընդդիմադիր զինված խմբավորումների ուղղությամբ Ռուսաստանի եւ Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ չեն հասցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31