
iPhone7-ի պատճառով մեքենա է այրվել

Samsung Galaxy Note 7-ի պատճառով հրդեհների նորություններից շատ չանցած՝ նույն ճակատագրին է արժանացել iPhone 7-ը:
Սերֆինգի ուսուցիչ Մեթ Ջոնսը կայանել է մեքենան լողափին: Մեքենայում է եղել Ջոնսի նոր iPhone 7-ը: Հեռախոսը դրված է եղել մեքենայի նստատեղին՝ հագուստի կույտի տակ:
Մեքենայի մոտ վերադառնալիս Մեթը տեսել է, որ մեքենայից ծուխ է դուրս գալիս: Մեքենան բացելուց հետո հայտնի է դարձել, որ այրվում է մեքենայի նստատեղը:
Այս նորությունից հետո մասնագետները նշում են, որ հրդեհը կարող էր պատահել ցանկացած սմարթֆոնի դեպքում: Բանն այն է, որ մեքենայում շոգ եղանակին լինում է շատ բարձր ջերմաստիճան, ինչից հեռախոսների մարտկոցները տաքանում են: Այսինքն՝ հրդեհի պատճառը ոչ թե iPhone7-ն է, այլ բարձր ջերմաստիճանը:
Սիրարփի Աղաբաբյան