
«Ես այլմոլորակային չեմ, ես նորմալ եմ». Լիոնել Մեսսի

Լիոնել Մեսսին, Իվան Ռակիտիչը, Ժերար Պիկեն, Սերջի Ռոբերտոն և Արդա Թուրանը հրապարակել են իրենց երկրպագուների մեկնաբանությունները.
«Մեսսին ապացույցն է, որ մյուս մոլորակներում բանականություն գոյություն ունի: Նա այլմոլորակային է: Ինչքան լավ է, որ նա «Բարսելոնայում» է խաղում»:
«Տեսնելով, թե ինչպես է Մեսսին վերադառնում պաշտպանություն, ես հասկացա, թե ինչ է նշանակում «Աստված ամենուր է» արտահայտությունը:
Լիոնել Մեսսին պատասխանել է.
«Կան այդպիսի մարդիկ, կան իսկապես խելագար մարդիկ: Նրանք անհավանական բաներ են ասում: Ես անհարմար եմ զգում ինձ՝ դրանք կարդալիս: Ես նույնիսկ քրտնում եմ: Մի խոսքով, ես այլմոլորակային չեմ, ես լրիվ նորմալ մարդ դեմ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը