Որո՞նք են աշխարհի ամենապաշտպանված մեսինջերները
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հրապարակել է նամակագրության առումով ամենապաշտպանված՝ 11 ընկերությունների պատկանող թվով 16 մեսինջերների ցանկը:
Վարկանիշային ցուցակը գլխավորում են Facebook-ին պատկանող Messenger-ը և WhatsApp-ը, որոնց հաջորդում են Apple-ի iMessage-ը և FaceTime-ը, երրորդ տեղում Telegram-ն է:
Viber-ը, Skype-ը, Snapchat-ը և Blackberry Messenger-ը անհուսալիների թվում են՝ 100 հնարավոր միավորներից ստացել են 50-ից պակաս միավորներ:
Ըստ հրապարակման՝ վարկանիշը կազմելիս գլխավոր չափանիշ է դիտարկվել ծառայության մեջ գաղտնագրման առկայությունը. 16 մեսինջերներից միայն 6-ի դեպքում է end-to-end կոդավորումը (այսինքն՝ միայն հաղորդակցվող կողմերը կարող են կարդալ հաղորդագրությունը) նախնական միացված (WhatsApp, iMessage, FaceTime, Google Duo, Line, Viber):
End-to-end անհրաժեշտ կոդավարումն ընդհանրապես չունեն Skype-ը, Snapchat-ը, Google Hangouts-ը, Blackberry Messenger-ը: