Նոբելյան կոմիտեն այդպես էլ չի կարողացել կապ հաստատել Բոբ Դիլանի հետ. The Guardian

Նոբելյան կոմիտեն վերջնականապես հրաժարվել է ամերիկացի նշանավոր պոետ ու երաժիշտ Բոբ Դիլանի հետ հեռախոսով կապվելու փորձերից, որպեսզի նրան հայտնի գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի շնորհման մասին եւ պարզի՝ գալու է նա արդյոք դրա հանձնման արարողությանը: Այս մասին հայտնում է The Guardian լոնդոնյան թերթը:

«Ներկայում մենք ոչինչ չենք ձեռնարկում»,-հրատարակությունը մեջբերել է Շվեդական համալսարանի մշտական քարտուղար Սառա Դանիուսի խոսքը: Ընդսմին նա ասել է, որ հեռախոսակապ է հաստատել եւ Էլեկտրոնային փոստով համապատասխան հաղորդագրություններ է ուղարկել այն համերգավարին, որի հետ դափնեկիրը սերտորեն համագործակցում է, եւ որն արդեն շատ բարյացակամ պատասխաններ է ուղարկել Նոբելյան կոմիտե:

«Ներկա պահին դա միանգամայն բավարար է: Ես բնավ չեմ անհանգստանում, կարծում եմ նա կհայտնվի»,- նշել է ակադեմիայի քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31