Բաժիններ՝

««Ինտերի» և «Միլանի» վաճառքը չինացիներին իտալական ֆուտբոլի պարտությունն է». Ջանլուիջի Բուֆոն

Թուրինյան «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հանդես է գալիս Իտալիայի առաջնության թիմերը չինական ներդրողներին վաճառելու դեմ: Բուֆոնը գտնում է, որ «Ինտերի» և «Միլանի» վաճառքը չինացի բիզնեսմեններին իտալական ֆուտբոլի պարտությունն է:

«Դա իտալական ֆուտբոլի պարտությունն է, Իտալիայի, որպես երկրի, ավանդույթների ամեն ինչի: Բայց մենք ըստ արժանվույնն ենք ստանում: Մենք անկայուն ենք: Մեր արմատներում բացակայում է մասնակցության զգացողությունը, և պատմությունը միշտ դա ցուցադրել է»,- Բուֆոնին է մեջբերում Reuters-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս