Բաժիններ՝

«Սա ամենավատ պարտությունը չէ իմ մարզչական կարիերայում». Պեպ Գվարդիոլա

Ամենավատը եղել է «Բավարիայում»:

«Բարսելոնան» ջախջախեց «Մանչեսթեր Սիթիին» 4:0 հաշվով Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, բայց Պեպը պարզ հասկացնել տվեց, որ իր ֆուտբոլային կյանքում ավելի տխուր օրեր էլ են եղել: Այն հարցին, թե արդյո՞ք այս պարտությունը հանդիսանում է ամենավատն իր կարիերայում, Գվարդիոլան բացասական պատասխան է տվել:

«Ոչ, ամենավատ պարտությունն իմ մարզչական կարիերայում եղել է «Բավարիայում»՝ «Ռեալի» դեմ խաղում: Ես այն ժամանակ շատ սխալներ թույլ տվեցի մեկնարկային կազմի հարցում»,- նշել է Պեպը:

2014թ. ապրիլին «Բավարիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում պարտվեց «Ռեալին» 0:4 հաշվով (0:5՝ 2 խաղերի արդյունքում):

«Եղավ այն, ինչ եղավ: Մենք աշխատեցինք դուրս գալ և խաղալ, խաղալ բարձր մակարդակի վրա: Մենք ունեինք պահեր, բայց չի կարելի հաղթել «Բարսելոնային», եթե գոլեր չես խփում: Ամեն ինչ շատ պարզ է: Կարծում եմ՝ անհատական սխալները մեզ կործանեցին, բայց դա խաղի մի մասն է: Այդպիսին է ֆուտբոլը»,- ասել է Պեպը, ում խոսքերն է մեջբերում AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս