
«Ռեալը» Ռոնալդուի հետ պայմանագրի երկարաձգման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համաձայնեցրել է նոր հնգամյա պայմանագիրը «Ռեալը» հետ:
Ըստ Cadena Ser-ի տեղեկության, մադրիդցիները 31-ամյա պորտուգալացու հետ պայմանագրի երկարաձգման մասին կհայտարարեն հաջորդ շաբաթ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուի աշխատավարձը կարող է դառնալ տարեկան 23 մլն եվրո, ինչը 2 մլն եվրոյով ավելի է ներկայիս աշխատավարձից:
Հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. հունիսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը