«Առ այսօր մի հատ բարեկամ չկա, որ նշանակել եմ պաշտոնի». Կարեն Կարապետյան

«Հիմա մամուլը հեղեղված է, որ Դուք ձեր բարեկամներին, ընկերներին, ծանոթներին եք նշանակում տարբեր պաշտոնների, խնդրում եմ մեկնաբանեք»,- դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Պատգամավորի խոսքով՝ հանրության մոտ կարող է հիասթափություն առաջանալ՝ «եթե մենք Կարեն Կարապետյանի բարեկամները չենք, մտերիմներն ու ընկերները չենք, հույս չկապենք, որ ապագայում մեր կյանքում առաջընթաց կլինի»։

«Ես չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ  բարեկամին, բայց առ այսօր մի հատ բարեկամ չկա, որ նշանակել եմ։ Եթե  իմ գործընկերներին, որոնց նշանակել եմ, ասենք՝ բարեկամ, ուրեմն՝ այո, ես առաջին օրից  նշանակել եմ դեմքեր, որոնց վրա վստահ եմ»,- ի պատասխան՝ ասաց վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս