
Google Flights-ը կտեղեկացնի ավիատոմսերի գնային փոփոխությունների մասին

Google Flights-ը Google-ի ընդլայնումներից մեկն է, որի շնորհիվ հնարավոր է իմանալ ավիատոմսերի գները: Այժմ ընդլայնումը ենթարկվել է մի շարք փոփոխությունների, ինչի շնորհիվ օգտատերերը կարող են տեղեկանալ ավիատոմսերի գնային քաղաքականության մասին:
Google Flights-ն այժմ կտեղեկացնի ճանապարհորդության համար լավագույն ժամանակի մասին՝ խորհուրդ տալով հետաձգել կամ ժամանակից շուտ պլանավորել այն:
Google Flights-ի միջոցով ավիատոմսերին ծանոթանալուց բացի, հնարավոր կլինի գտնել հարմար հյուրանոցներ:
Նշված գործառույթներն ամբողջովին կակտիվանան առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Սիրարփի Աղաբաբյան