Բաժիններ՝

Apple-ը հոկտեմբերի 27-ին կներկայացնի Mac նոր համակարգիչը

Apple ընկերությունը հոկտեմբերի 27-ին նշանակված միջոցառման ժամանակ կներկայացնի Mac նոր համակարգիչը: Այդ մասին հայտնել են Recode հրատարակությունը, ինչպես նաեւ ամերիկյան այլ ԶԼՄ-ներ:

Փորձագետների հաշվարկներով՝ երրորդ եռամսյակում Apple-ի համակարգիչների վաճառքները բարձր ցուցանիշներ չեն արձանագրել, ինչի պատճառը, ի թիվս այլ գործոնների, կարող է լինել նաեւ Mac-ի նոր մոդելների բացակայությունը:

Ըստ որոշ լուրերի, գրում է հրատարակությունը, ընկերությունը կարող է ներկայացնել Macbook Pro նոթբուքը, որտեղ ֆունկցիոնալ մի շարք ստեղների տեղը կզբաղեցնի սենսորային OLED-Էկրանը: Ներկայում Apple-ի կապիտալիզացիան գերազանցում է 633 մլրդ դոլարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս