
Պապարացիները Մալիբուի ափերին տեսել են երջանիկ Ջոլիին

Կալիֆոռնիայում պապարացիներին հաջողվել է դերասանուհի Անջելինա Ջոլիին առաջին անգամ լուսանկարել ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ամուսնալուծվելու վերաբեյալ հայտարարությունից հետո: Այս մասին հայտնել է ET Online-ը:
Պապարացիները Ջոլիին լուսանկարել են Մալիբու քաղաքում (Լոս Անջելեսի օկրուգ), որտեղ աստղը դիտում էր վարձու տրվող բնակարանը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափերին: Տանը նա անցկացրել է մեկ ժամից ավելի:
41-ամյա դերասանուհուն ուղեկցում էին բոլոր երեխաները, բացի ավագ որդուց՝ Մեդոքսից: Նրանք լողափին վազում էին դայակների հսկողությամբ եւ, ինչպես թվացել է պապարացիներին, նրանք «ուրախ եւ գոհունակ տեսք ունեին»: Ջոլին ինքը, դիտորդների կարծիքով, նույնպես «շատ խաղաղ էր ու երջանիկ»:
Ինչպես հիշեցնում է ET Online-ը, 52-ամյա Փիթին ամուսնալուծության մասին լուրերից հետո հանրության առջեւ չեն տեսել: Հայտնի Է, որ նախկին ամուսինները ժամանակավոր համաձայնության են հասել երեխաների խնամքի հարցում, որի ժամկետը լրանում է հոկտեմբերի 20-ին: Փաստաթղթի համաձայն, երեխաներին հանձնել են մորը, հորն առայժմ թույլ են տվել նրանց հետ հանդիպել միայն մեկ անգամ: Նրանց հետագա ճակատագիրը կվճռվի դատարանում: Դերասանները շփվում են փաստաբանների միջոցով, եւ երկուսն էլ այցելում են հոգեթերապեւտների: