Ինչպես իմանալ ազգությունը՝ ըստ ազգանվան
Ազգանունը հնարավորություն է տալիս իմանալ մարդու ազգությունը, հասկանալ նրա արմատները։ Marketium.ru կայքը գրում է, որ հասկանալու համար, թե ինչ ազգության է պատկանում անձը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ազգանվան վերջավորությանը և վերջածանցներին։
1. Ուկրաինական ազգանունների ամենատարածված ածանցը «ենկո»-ն է (Բոնդարենկո, Տիմոշենկո, Պետրենկո)։ Ածանցների հաջորդ խումբը «եյկո», «կո», «ոչկո» ածանցներն են (Բելեբեյկո, Բոբրեյկո, Գրիշկո)։ Երրորդ ածանցը «ովսկի»-ն է (Բերեզովսկի, Մոգիլևսկի)։ Ուկրաինական ազգանուններում հաճախ հանդիպում են նաև այնպիսիք, որոնք ծագում են մասնագիտության անունից (Կովալ, Գոնչար), ինչպես նաև կազմված են երկու բառերի համադրությունից (Սինեգուբ, Բելոգոր)։
2. Ռուսական ազգանունների շարքում տարածված են «-ան», «ին», «սկիխ», «ով», «և», «սկոյ», «ցկոյ», «իխ» վերջավորությունները (Սմիռնով, Նիկոլաև, Դոնսկոյ)։
3. Լեհական ազգանունները հաճախ ունենում են «սկ» և «ցկ» վերջավորությունները։ Տարածված են նաև «ի», «այա» վերջավորությունները (Կովալսկայա, Վիշնևսկի, Սուշիցկի)։ Հաճախ կարելի է հանդիպել նաև անփոփոխ ձևով ազգանուն ունեցող լեհերի՝ Սենկևիչ, Վոզնյակ, Միցկևիչ։
4. Անգլիական ազգանունները հաճախ առաջանում են տարածքի անվանումից, որտեղ ապրում է մարդը՝ Սքոտ, Ուելս, մասնագիտությունների անվանումից՝ Սմիթ (դարբին), բնութագրից՝ Արմսթրոնգ (ուժեղ), Սվիթ (քաղցր)։
5. Ֆրանսիական ազգանուններից շատերից առաջ հանդիպում են «լե», «մոն» կամ «դե» նախդիրները (լե Ժերմեն, լե Պեն)։
6. Գերմանական ազգանունները հաճախ կազմվում են անուններից (Պիտերս, Յակոբի, Վերնետ), բնութագրիչներից (Կլյայն՝ փոքր), գործունեության տեսակից (Շմիդթ՝ դարբին, Մյուլլեր՝ ջրաղացպան)։
7. Թաթարական ազգանուններն առաջանում են թաթարական բառերից և այնպիսի վերջավորություններից, ինչպիսիք են «ով», «և», «ին» (Յուլդաշին, Սաֆին)։
8. Իտալական ազգանունները կազմվում են այնպիսի վերջավորություններից, ինչպիսիք են «ինի», «ինո», «ելլո», «իլլս», «ետտի», «ետտո», «իտո» (Մարետտի, Բենեդետտո)։
9. Իսպանական և պորտուգալական ազգանունների մեծ մասն առաջանում են բնութագրիչներից (Ալեգրե՝ ուրախ, Բրավո՝ խիզախ)։ Վերջավորությունների շարքում հանդիպում են նաև «եզ», «ես», «ազ» (Գոմեզ, Լոպես)։
10. Նորվեգական ազգանունները կազմվում են «են» վերջավորության միջոցով (Լարսեն, Հանսեն)։ Տարածված են նաև առանց վերջավորությունների ազգանունները (Պեր, Մորգեն)։ Հաճախ ազգանունները կազմվում են նաև բնական երևույթների կամ կենդանիների անվանումներից (Բլիզարդ՝ բուք, Սվանե՝ կարապ)։
11. Շվեդական ազգանունները հաճախ ավարտվում են «սսոն», «բերգ», «ստեդ», «ստրոմ» վերջավորություններով (Ֆորսբերգ, Բոստրոմ)։
12. Էստոնական ազգանուններով կարող եք հասկանալ՝ անձը տղամա՞րդ է, թե՞ կին (Սիմսոն, Նախկ)։
13. Հրեական ազգանունները երկու տարածված արմատ ունեն՝ Լևի և Կոեն։ Ազգանունների մեծ մասը կազմվում են տղամարդկանց անուններից (Սոլոմոն, Սամյուել)։ Կան նաև ազգանուններ, որոնք կազմված են վերջածանցների միջոցով (Աբրամսոն, Յակոբսոն)։
14. Բելառուսական ազգանուններն ավարտվում են «իչ», «չիկ», «կա», «կո», «ոնակ», «իկ», «սկի» վերջավորություններով (Ռադկևիչ, Կուխարչիկ)։
15. Թուրքական ազգանուններն «օղլու», «ջի», «զադե» վերջավորություններն ունեն (Մուսթավաօղլու, Էկինջի)։
16. Բուլղարական գրեթե բոլոր ազգանունները կազմվում են «ով», «և» վերջավորություններով (Կոնստանտինով, Գեորգիև)։
17. Հայկական ազգանունների մեծ մասն ավարտվում են «յան», «յանց», «ունի» վերջավորություններով (Հակոբյան, Գալստյան)։
18. Վրացական ազգանուններն ավարտվում են «շվիլի», «ձե», «ուրի», «ավա», «ուա», «նի» վերջավորություններով (Միկաձե, Գվիշիանե)։
19. Հունական ազգանուններին հատուկ են «իդիս», «կոս», «պուլոս» վերջավորությունները (Անգելոպուլոս, Նիկոլաիդիս)։
20. Չինական և կորեական ազգանունները հիմնականում կազմված են մեկ, երբեմն երկու վանկերից (Տան Լյու, Մաո, Ցյաո)։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը