Բաժիններ՝

Ստյոպա Խաչատրյանը հաղթանակ տարավ առաջին իսկ ռաունդում և պարգևատրվեց ոսկե մեդալով

Օրերս Ամերիկայի միացյալ նահանգների Օռլանդո քաղաքում տեղի ունեցավ WKU Քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը, որտեղ մասնակցում էին նաև նյույորքյան Լիոնս Մարտական ակումբի առաջատար սաները,. այդ թվում նաև հայ ազգի մարզիկ Ստյոպա Խաչատրյանը. որը հանդես եկավ մինչև 90 կգ. քաշային կարգում։

Ստյոպա Խաչատրյանը եզրափակչում մենամարտեց Քուվեյտը ներկյացնող Աբու Զեյնա Վալիդի դեմ, որին նոկաուտով հաղթանակ տարավ առաջին իսկ ռաունդում և պարգևատրվեց ոսկե մեդալով։

Ստյոպա Խաչատրյանը պատրաստվում է 2017 թ. սկզբներին մասնակցել WKA ԱՄՆ ի առաջնությունը։

20-ամյա Ստյոպայի համար դեռ մարզական կարիերան առջևում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս