Բաժիններ՝

«Վաղաժամ նախագահական ընտրություններ Ադրբեջանում չեն լինի». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք ինքը կմասնակցի երկրի նախագահական հաջորդ ընտրություններին և հերքել է վաղաժամ քվեարկություն անցկացնելու մասին լուրերը։ Այս մասին նա հայտարարել է «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Մենք մտադրություն չունենք փոխել նախագահի ընտրության ժամկետները։ Ես գիտեմ, թե ինչ խոսակցություններ են շրջանառվում Ադրբեջանում և սահմաններից դուրս։ Նման պլաններ չկան, դրա անհրաժեշտությունը ես չեմ տեսնում։

Ինչ վերաբերում է իմ մասնակցել-չմասնակցելուն, հաջորդ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2 տարի անց, դեռ բավականաչափ ժամանակ կա, որպեսզի ինչ-որ եզրակացություններ կամ որոշումներ արվեն։ Եթե ես զգամ, ինչպես այսօր, բնակչության աջակցությունը, ապա, իհարկե, կձգտեմ արդարացնել այդ վստահությունը»,- ասել է Ալիևը «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս