
«Մենք չցուցադրեցինք այն խաղը, որը կարող էինք». Յուրգեն Կլոպ

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի «Լիվերպուլ»-«Մանչեստեր Յունայթեդ» խաղից հետո «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է հանդիպմանը:
«Մենք չցուցադրեցինք այն խաղը, որը կարող էինք: Լավ չէինք գործում մրցակցի դարպասի մոտ: Իսկ խաղավարտին մոտ արդեն բավականին անհաջող էինք գործում, այդ իսկ պատճառով մեկ միավորի հետ համակերպվում ենք»,- ասել է Կլոպը:
Չնայած երկու թիմերի՝ հաշվի մեջ առաջ անցնելու ունեցած բազում հնարավորություններին, դարպասի գրավում այդպես էլ չգրանցվեց:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հայտավորված չէր՝ թեպետ օրեր առաջ «սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ հայ կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից: