Բաժիններ՝

Համաձայնություն քաղաքացիական ամուսնությանը, և ևս 32 սխալ, որ թույլ են տալիս կանայք

Բոլորս էլ լսել ենք այս արտահայտությունը՝ պետք է սովորել ուրիշների սխալների վրա, բայց իրական կյանքում նույնիսկ սեփական սխալների վրա չենք սովորում։ Կանանց մեծ մասը շարունակում է թույլ տալ նույն սխալները։ Thejizn.com կայքը ներկայացրել է կանանց 33 սխալ։

1. Նախաձեռնել ամուսնությունը։ Երբ կինը շտապեցնում է հարաբերությունները, տղամարդն իներցիայով արգելակում է։ Մի փորձեք պարտադրել տղամարդուն. եթե նույնիսկ հաղթեք ճակատամարտը, պատերազմում, միանշանակ, կպարտվեք։ Տղամարդիկ չեն ներում պարտադրանքը։

2. Մշտապես մտածել ամուսնության մասին և ոչ թե այն՝ որ իսկական կին դառնաք, մտածել, թե բոլոր կանացի հատկությունները կբացահայտեք այն ժամանակ, երբ հայտնվի արժանի թեկնածու։

3. Համաձայնել քաղաքացիական ամուսնության։ Իսկական կնոջ համար սա անթույլատրելի է։ Ինչպես ցույց է տալիս կյանքը, տղամարդը կարող է 10 տարի ստուգել հարաբերությունները քաղաքացիական ամուսնության պարագայում մի կնոջ հետ և կես տարի ծանոթությունից հետ ամուսնանալ մեկ ուրիշի հետ։ Քաղաքացիական ամուսնությունը միշտ լուրջ հարաբերություններ ենթագիտակցորեն չցանկանալն է։

4. Սպասել, որ տղամարդը ձեզ երջանիկ կդարձնի առանց ձեր մասնակցության՝ ամուսնանալ ոչ թե սեր տալու, այլ տղամարդուց սեր ստանալու համար։ Ոչ հասուն կինը ենթագիտակցորեն ցանկանում է, որ տղամարդը հարաբերություններում իրեն տա այն ամենը, ինչ նա չի ստացել մայրիկից։ Սա պարզապես խաբկանք է։ Այս պատճառով մեծ թվով ամուսնություններ ավարտվում են «ես նրան այլևս չեմ սիրում» արտահայտությամբ։ Իրականում դա նշանակում է՝ «նա հրաժարվեց ինձ սիրել, ինչպես մայրս»։ Միայն հասուն կինն է ի վիճակի սեր տալ։

5. Պնդել երեխա ունենալ և ցանկանալ երեխա ունենալ քեզ համար, իսկ հետո զարմանալ, թե ինչու են երեխայի ծնվելուց հետո փոխվել հարաբերությունները, նորաձև ամսագրեր կարդալ այն մասին, թե որքան էգոիստ են տղամարդիկ։ Ավելի հաճախ էգոիստ են կանայք։ Նրանք մոռանում են այս սխալի մասին, իսկ հետո մեղադրում են տղամարդուն։

6. Լուծել տղամարդու խնդիրները, ցույց տալ նրան, թե ինչ է պետք անել։ Կինը երբեք չպետք է օգնություն առաջարկի։ Եթե տղամարդն օգնության կարիք ունենա, նա օգնություն կխնդրի։

7. Պահանջել, որ տղամարդը աշխարհին նայի ձեր աչքերով։

8. Վեճ սկսել, չնահանջել և հաշվի չառնել նրա կարծիքը։ Երբ սկսում եք վիճել և չեք զիջում տղամարդուն, նա սկսում է ձեզ հետ հավասար վիճել։

9. Մանիպուլյացիայի ենթարկել տղամարդուն՝ լռություն, վերջնագրեր, կամակորություններ։ Սրանք ոչ հասուն կանանց գործիքներ են։

10. Չվստահել տղամարդուն, ամեն ինչ ինքնուրույն անել։

11. Չիմանալ տղամարդու գլխավոր պահանջների մասին և չբավարարել դրանք։

12. Տղամարդուն համեմատել մյուսների հետ մտքում և բարձրաձայն։

13. Դատապարտել, մեղադրել և նվաստացնել տղամադուն։

14. Խոսել ընտանիքում հավասարության մասին։ Եթե ցանկանում եք տղամարդու հետ հաջող հարաբերություններ ունենալ, նրա գերակայող դիրքը չընկալելու պարագայում դա չի հաջողվի։

15. Մոռանալ կանացի նրբության մասին, տղամարդու ագրեսիային պատասխանել նույն կերպ՝ պաշտպանվելով։

16. Չհավատալ տղամարդուն, կասկածել նրան, չգնահատել նրա ջանքերը և միշտ դժգոհ լինել։

17. Առաջին տեղում համարել երեխաներին, իսկ ամուսնուն՝ վերջին տեղում։

18. Տղամարդուն օգտագործել ձեր խնդիրները լուծելու համար։

19. Մշտապես ստուգել տղամարդուն և հսկել նրան։

20. Սկսել մտածել, թե սեռական հարաբերությունները միայն երիտասարդների համար են, դրանք կարևոր չեն։ Ցանկացած տղամարդ իր կնոջ հետ ֆիզիկական կապի կարիք ունի։

21. Ինքդ քեզ վերջին տեղում համարել, ինքնազոհաբերվել՝ հանուն ընտանիքի։

22. Հոգ չտանել սեփական արտաքինի, տնային հագուստի նկատմամբ։

23. Տղամարդուն չընդունել նրա բոլոր դրական կողմերով և թերություններով։

24. Միավորվել մայրիկի հետ տղամարդու դեմ։

25. Տղամարդուն համբերությունից հանել հարցերով՝ ինչպես է վերաբերվում քեզ և ինչ վերաբերմունք ունի ձեր հարաբերություններին։ Մշտապես հարցնո՞ւմ եք՝ արդյոք տղամարդը սիրո՞ւմ է ձեզ։ Այս հարցը նշանակում է, որ դուք չեք հավատում տղամարդուն։ Տղամարդիկ սիրում են ինքնավստահ կանանց։

26. Կարծել, թե կկարողանաք առանց տղամարդու։ Եթե կինը կարծում է, թե կարող է ապրել առանց ադամանդների, նա դրանք երբեք չի ունենա։ Բայց կան կանայք, ովքեր չեն կարողանում առանց դրանց, այդ պատճառով էլ նրանք թանկարժեք զարդեր ունեն, և՝ ոչ միայն։

27. Արտահայտել ձեր անկախությունը տղամարդուց և մշտապես հիշեցնել նրան դրա մասին։ Լինել ինքնուրույն և ինքնաբավ։ Հավանաբար ոչինչ այդքան չի վիրավորում տղամարդուն, որքան սեփական անպետքության զգացումը։

28. Չհիանալ տղամարդով։ Տղամարդն ամեն ինչ անում է կնոջ համար։ Եթե դուք չհիանաք, կգտնվի մեկ ուրիշը, ով հաճույքով կանի դա։

29. Չափազանց պատասխանատու, գործնական, նպատակասլաց լինել և կորցնել սեփական գրավչությունը։

30. Երախտապարտ չլինել ամուսնուն, կարծել, թե նա պարտավոր է որևէ բան անել ձեզ համար։

31. Խղճալ տղամարդուն փոքր երեխայի նկատմամբ։

32. Այնքան տարվել գումար աշխատելով, որ մոռանաք տան, հարմարավետության ստեղծման մասին։ Այսպիսի կնոջ տանից անհետանում են ջերմությունը, սերը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս