
Բրիտանացիները թանգարան են բացել հեռախոսախցիկում

Անգլիայի հյուսիսի Ուոռլի քաղաքի բնակիչները թանգարան են բացել հեռախոսային խցիկում: Այն նվիրված է բնակավայրի պատմությանը, հաղորդում է Daily Mail-ը:
Խցիկը մեկուսացված է անփայլ ապակիով, ներսում գտնվում են քաղաքի հետ կապված հին լուսանկարներ եւ այլ իրեր: Ենթադրվում է, որ թանգարանի հավաքածուն կթարմացվի յո;ւրաքանչյուր երեք ամիսը մեկ:
Հեռախոսախցիկը մշակութային օբյեկտի է վերափոխվել Ուոռլիի բնակիչների ընկերության (WCA) անդամների կողմից: Ինչպես հայտարարել են կազմակերպության ներկայացուցիչները, նոր թանգարանը շատ մեծ ժողովրդականություն է վայելում այցելուների շրջանում:
WCA-ն հայտ է ներկայացրել իր կողմից ստեղծված օբյեկտը՝ որպես աշխարհի ամենափոքր թանգարան, ներառելու Գիննեսի ռեկորդների գրքում: