Ահա, թե ինչի համար են նախատեսված վերնաշապիկների փոքրիկ հանգույցները
Նկատած կլինեք, որ վերնաշապիկների հետևի հատվածում փոքրիկ հանգույց է առկա։ Marketium.ru կայքը գրում է, որ դրա շնորհիվ ստեղծվում են ծալքեր, որոնք անհրաժեշտ են ազատ շարժվելու համար։
Ըստ կայքի՝ գոյություն ունի այս փոքրիկ հանգույցի առաջացման ևս մեկ, ավելի ռոմանտիկ տարբերակ։ Այսօր դժվար է պատկերացնել, բայց ժամանակին տղամարդկանց վերնաշապիկները լրիվ այլ տեսք ունեին, իսկ տղամարդիկ դրանք լրիվ այլ կերպ էին կրում։ Այդ ժամանակ վերնաշապիկների օձիքները հնարավոր էր հանել. դրանց վրա օսլա էին լցնում, որպեսզի ձիգ մնան և կապված լինեն։ Այդ ժամանակ փողկապներն ավելի շատ շարֆի էին նման, որոնք անհրաժեշտ է ֆիքսել։ Հնարավոր է՝ այս փոքրիկ հանգույցները հենց այդ նպատակով էին օգտագործվում։ Այսօր արդեն վերնաշապիկների հետևի հատվածում կոճակ է դրվում, որի նպատակը փողկապն ամրացնելն է։
‘
Եվս մեկ տարբերակ՝ ոչ վաղ անցյալից։ 60-ականն թթ. GANT ընկերությունը սկսեց վերնաշապիկներ արտադրել այնպիսի հանգույցով, որ միանգամից մեծ տարածում գտավ համալսարանների ուսանողների շրջանում։ Հանգույցի նպատակն էր՝ վերնաշապիկը կախել պահարանում այնպես, որպեսզի այն չճմրթվի։ Այս հանգույցը նաև անուղղակի նշանակություն ուներ։ Խոսքն անձնական հարաբերությունների կարգավիճակի մասին է։
Եթե, օրինակ, երիտասարդը, ով սովորում է Հարվարդի համալսարանում, աղջկա հետ էր հանդիպում, այդ հանգույցը հեռացնում էր՝ ի նշան այն բանի, որ զբաղված է։ Իսկ նրա ընտրյալն իր հերթին՝ սկսում էր կրել ընկերոջ քոլեջի շարֆը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը