
Tesla-ն և Panasonic-ը համագործակցելու են արևային մարտկոցներ արտադրելու գործում

Tesla Motors ամերիկյան ընկերությունը և Panasonic ճապոնական կորպորացիան պայմանավորվածության են հասել արևային մարտկոցներ արտադրելու համար համագործակցելու շուրջ: Այդ մասին, ասված է Tesla Motors-ի՝ հոկտեմբերի 17-ին հրապարակված հաղորդագրության մեջ:
«Կողմերը պայմանավորվել են, որ Panasonic-ը Բուֆալոյի (Նյու Յորքի նահանգ) գործարանում ֆոտոէլեմենտներ եւ մոդուլներ կսկսի արտադրել 2017 թվականին: Tesla-ն մտադիր է ապահովել այդ էլեմենտների երկարաժամկետ գնումները Panasonic-ից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Tesla-ի և Panasonic-ի համագործակցության շարունակումը կարևոր քայլ է բիզնեսի, տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների համար ամբողջովին միավորված էներգաարտադրանք ստեղծելու գործում, և դա նպաստում է կայուն էներգետիկայով դեպի ապագա շարժվելու Tesla-ի առաքելությանը»,-նշվում է ամերիկյան ընկերության կայքում հրապարակված տեքստում: