«Եթե խաղադրույք կատարեմ, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում կդնեմ «Լիվերպուլի» վրա». Փոլ Սքոուլզ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կիսվել է «Լիվերպուլի» դեմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի սպասումներով: Անգլիայի առաջնության 8-րդ տուրի «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Էնֆիլդում»:
«Եթե ես այս խաղում խաղադրույք կատարեի, ապա կդնեի «Լիվերպուլի» վրա: Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդում» ոչ մի կերպ չի կողմնորոշվում հիմնական կազմի հարցում: «Չելսիում» նա ուներ 13-14 ֆուտբոլիստ, որոնք խաղում էին ամեն շաբաթ: Նա նրանց հանգիստ չէր տալիս նույնիսկ Լիգայի գավաթում կամ յուրաքանչյուր այլ մրցաշարում: «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս գտնվում է կազմավորման գործընթացում. դա որոշակի ժամանակ կտևի:
Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա Կլոպն արդեն կողմորոշվել է, թե ինչ ֆուտբոլ է խաղում իր թիմը: Նրաք պատրաստվում են խաղալ արագ և արագ գնդակ խլել հակառակորդից: Որոշ կասկած է առաջացնում իմ մոտ «Լիվերպուլի» խաղը պաշտպանությունում, բայց նրանք արդեն անցկացրել են մի քանի խաղ ուժեղ մրցակիցների հետ և ցույց են տվել, որ իրենցից ռեալ վտանգ են ներկայացնում»,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը