
Այս նրբագույն կաթնաշոռա-շոկոլադային տորթը պետք չէ թխել

Շատ համեղ տորթի գերազանց բաղադրատոմս, որն ընդհանրապես պետք չէ թխել:
Բաղադրիչները.
1. Կաթնաշոռ – 500 գ
2. Փխրուն թխվածքաբլիթ – 500 գ
3. Մեղր – 50 գ
4. Կարագ – 100 գ
5. Սերուցք – 50 մլ
6. Սպիտակ շոկոլադ – 250 գ
7. Հատապտուղ, հատապղային սոուս՝ ձևավորման համար
Պատրաստման եղանակը.
1. Փշրել թխվածքաբլիթը, ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը, մեղրը և խառնել: Ստացված զանգվածը տեղադրել կաղապարի հատակին և դնել սառնարանի մեջ:
2. Կաթնաշոռը հարել, մինչև էլաստիկ դառնալը: Գոլորշու վրա հալեցնել շոկոլադը սերուցքի մեջ, մի փոքր սառեցնել: Փոքր չափաբաժիններով ավելացնել կաթնաշոռի մեջ և խառնել մինչև միասեռ զանգված դառնալը: Զանգվածը տարածել թխվածքաբլիթի վրա, ծածկել թաղանթով և դնել սառնարանի մեջ:
3. Հանել կաղապարից և ձևավորել հատապտուղներով և հատապտղային սոուսով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը