Բաժիններ՝

Բեսլանի մոտ ավտոբուսի վթարից տուժած ՀՀ երկու քաղաքացիները տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունքից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հոկտեմբերի 15­-ի ժամը 20.00­-ին կապ է հաստատվել Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության Վլադիկավկազ քաղաքի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի հետ, ով հայտնել է, որ ժամը 18.30­-ի դրությամբ՝ ՀՀ 2 քաղաքացիներին՝ Հարությունյան Ժ. Մ.­-ին և Պողոսյան Ս. Ս.­-ին տեղափոխել են Բեսլան քաղաքի «Հյուսիս­կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»:

Նրանց առողջական վիճակները գնահատվում է ծանր:

Ժամը 14.10­-ին ՌԴ-­ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների աշխատակիցներից բաղկացած աշխատանքային խումբը այցելել է ՌԴ Վլադիկավկազի հանրապետական և կլինիկական հիվանդանոցներ, տեղում ծանոթացել է տուժածների (որոնք ինչպես հաղորդվել էր նախկինում 4 են) առողջական վիճակին, զրուցել բժիշկների հետ:

Նախկինի պես տուժածների վիճակը մնում է անփոփոխ, նրանցից 3­-ը՝ Հարությունյան Ժ. Մ.-ը (1949 թ. ծնված), Պողոսյան Ս. Ս.­-ը (1990 թ. ծնված) և Բաղդասարյան Հ. Մ.-­ը (1949 թ. ծնված) գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը գնահատվում է ծանր, իսկ Ծատինյան Ա. Ն.­-ինը (1984 թ. ծնված)՝ միջին ծանրության:

«Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ բուժօգնության դիմած Գևորգյան Վ.­-ն դուրս է գրվել հիվանդանոցից:

Հոկտեմբերի 14-­ին, ժամը 04.30­-ին (Երևանի ժամանակով՝ 05.30-­ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8­րդ կմ­ին «Մերսեդես Բենց­-0404­-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա­Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել՝ 27 ուղևոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս