Բաժիններ՝

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արարատի մարզի Մասիս քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Հրազդան ՋԷԿ-ի մոտակայքում՝ մոտ 8 հա. Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի վերջնամասում՝ 3000 քմ բուսածածկույթ, Գեղարքունիքի մարզի Հացառատ թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի սկզբնամասում՝ մոտ 5 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31