
Բացառիկ տեսանյութ, որն արվել է Ռուսաստանում՝ ողբերգական ավտովթարից րոպեներ անց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ժամը 04:30-ի սահմաններում, Բեսլան-Վլադիկովկաս ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում Mercedes sprinter մակնիշի 50 AA 515 համարանիշի երթուղային ավտոբուսը վթարի էր ենթարկվել: Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, 27 հոգի մարմական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Մահացածների մեջ էին նաև երկու վարորդները: Ավտոմեքենայում եղել էին 52 հոգի, որոնց մեծ մասը ՀՀ և ՌԴ քաղաքացիներ էին: